Եվրամիությունն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները ՈՒկրաինայի հետ պատերազմում Ռուսաստանին Թեհրանի աջակցության պատճառով՝ երկուշաբթի հայտարարել է Եվրահանձնաժողովը։ Նոր պատժամիջոցներն ուղղված են նավերի և նավահանգիստների դեմ, որոնք օգտագործվում են իրանական արտադրության անօդաչու թռչող սարքերի, հրթիռների, հարակից տեխնոլոգիաների և բաղադրիչների տեղափոխման համար՝ ասված է զեկույցում:               
 
  • Վահրամ ԹԱԹԻԿՅԱՆ.«Հո´րս արև, ճիշտ եմ ասում»

    Վահրամ ԹԱԹԻԿՅԱՆ.«Հո´րս արև, ճիշտ եմ ասում»

    09.04.2013| 16:48
    Երեխաներ էինք, և, զուտ տարիքի բերումով, հակված էինք ոչ ստեր փչելու, այլ չափազանցնելու։ Այդ պահերին մեր շուրջ հավաքվում էին մեր խաղընկերներն ու պահանջում երդվել։ Երդումների ձևեր էլ կային մշակված, դրանք կեղծելու հնարներ էլ, բայց կար մի բան, ինչն այն ժամանակ էլ հնարավոր չէր կեղծել, իսկ թե ինչու` ինքներս էլ չգիտեինք: «Դե ասա` հորս արև...»: Եվ սուտ ասել փորձողը միանգամից խեղճանում էր, որովհետև վստահ էր` հակառակ դեպքում հայրը կմեռնի:
  • Արթուր ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ. Ես աղոթում եմ, որ ամեն ինչ խաղաղ լինի

    Արթուր ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ. Ես աղոթում եմ, որ ամեն ինչ խաղաղ լինի

    07.04.2013| 16:06
    «Ես այլևս ինձ չեմ պատկանում, այսօրվանից սկսված Ես` ես չեմ... ես ժողովրդին եմ հանձնում ինձ, այլևս և հավիտյանս»:
  • Հրաչյա ՍԱՐԳՍՅԱՆ. Ինչպե՞ս է, որ դուք այդ հիվանդությունների կրողը չեք

    Հրաչյա ՍԱՐԳՍՅԱՆ. Ինչպե՞ս է, որ դուք այդ հիվանդությունների կրողը չեք

    06.04.2013| 13:22
    Չգրել, չեմ կարող, որ հետո չափսոսամ: Տարբեր տրամաչափի գրիչներին կոչ եմ անում ձեռնպահ մնալ Ազգին պիտակավորելու թուլությունից, առավել ևս, բացասական որակումներ տալով կամ էլ ախտորոշելով բացառապես անհատին բնորոշ հիվանդությամբ ախտահարված լինելու մասին: Խոսքս պարզաբանեմ. իսկապես ուզում եմ հասկանալ բոլոր նրանց, ովքեր հայտարարում են, թե հայ ազգը ծանր հիվանդություններից, ներքին անհամաձայնությունից, «արտագաղթային վարակից», հոգեկան խեղման աստիճանի որկրամոլությունից այնքան է կքվել, որ հայտնվել է ինքնաոչնչացման վիճակում:
  • Սերգեյ ՄԱՆՎԵԼՅԱՆ. Գնահատանքը հայրենական մշակույթի հանդեպ փոշիացել է

    Սերգեյ ՄԱՆՎԵԼՅԱՆ. Գնահատանքը հայրենական մշակույթի հանդեպ փոշիացել է

    05.04.2013| 00:43
    Ժողովուրդ հայոց, լրացավ Ղարաբաղի նախշուն բաջիի՝ ՀՀ ժողովրդական արտիստուհի, երգչուհի, պարուհի ԱՐԵՎ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ ծննդյան 100-ամյակը: Երբ հնչում են «Ուզունդարան», «Նախշուն բաջին», «Աշուղ եմ էդ քո սև-սև աչերին» և ժողովրդականություն վայելող այլ երգեր, ակամայից հողը փախչում է ոտքիս տակից, թռչում եմ վեր ու սկսում պարե՜լ: Դու մեր հարստությունն ես, սիրելի արտիստուհի:
  • Նանա ԳՆԴՈՅԱՆ. Նախընտրական սեզոնի տրենդը «բոյկոտն» է

    Նանա ԳՆԴՈՅԱՆ. Նախընտրական սեզոնի տրենդը «բոյկոտն» է

    04.04.2013| 14:15
    Ձմեռ-գարուն նախընտրական սեզոնը մեր երկրի առանց այդ էլ կազուսներով և կոնֆուզներով հարուստ քաղաքական կյանքում մի նոր մոդայիկ տենդենց առաջ քաշեց. մեծն «բոյկոտը»: Դեռ ընտրությունները չկայացած, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հայտարարում է, որ եթե ընտրություններն անարդար լինեն, կուսակցությունը բոյկոտելու է Երևանի ավագանու աշխատանքները: Ընտրություններից մեկ ամիս առաջ արդեն շրջանառության մեջ են դնում ընտրությունների կեղծման թեզը: Սա ավելի շատ նման է սեփական ցածր քաղաքական վարկանիշը քողարկելու փորձի, այսինքն, եթե կուսակցութունը չհաղթեց, էլեկտորատի առջև միշտ էլ կարելի է արդարանալ կեղծված ընտրությունների արդեն ծեծված թեզով: Բացի այդ, պրակտիկան ցույց է տվել, որ զանազան քաղաքական բոյկոտներից հասարակությունը ոչինչ չի շահում: Ոչ վաղ անցյալում մեկ այլ քաղաքական ուժ` ՀԱԿ-ը, ամբողջ 4 տարի բոյկոտեց Երևանի ավագանու աշխատանքը, այնինչ հավաքել էր ձայների 1/5-րդը: Եվ ի՞նչ, ինչ շահեց հասարակությունն այդ բոյկոտից:
  • Արման ՄԵԼԻՔՅԱՆ. Այդ ռեսուրսը Հայաստանից հեռացած 1.260.000 քաղաքացիների քվեների հավելագրումն է

    Արման ՄԵԼԻՔՅԱՆ. Այդ ռեսուրսը Հայաստանից հեռացած 1.260.000 քաղաքացիների քվեների հավելագրումն է

    03.04.2013| 13:43
    Ընտրակաշառքի երևույթը և դրա մասին անդադար խոսակցությունները հայաստանյան քաղաքական մշակույթի անքակտելի մասն են դարձել:Այս միջոցով հեշտ է հանրությանը ընտրակեղծարարության մասնակից ու, հետևաբար, այս հարցում ընտրակեղծարարների հանցակից հռչակել:
  • Պարույր ՀԱՅՐԻԿՅԱՆ. ՈՒղտը ճամփա է ելել

    Պարույր ՀԱՅՐԻԿՅԱՆ. ՈՒղտը ճամփա է ելել

    02.04.2013| 18:57
    Որոշ ուժեր կամ շրջանակներ հետեւողականօրէն աշխատում են այն ուղղութեամբ, որ Հայրիկեանի նկատմամբ մահափորձն ընկալուի որպէս մի սովորական, առօրեական միջադէպ։ Դա նախագահական ընտրութիւնների հետ կապուած հասկանալի էր, եւ ես առանձնապէս չէի անդրադառնում ամոթալի դրսեւորմանը, որովհետեւ խղճալով հասկանում էի, որ այս ընտրութիւնների հետ յոյսեր կապողները չեն ուզում արմատապէս արժեզրկուած տեսնել դրանք։ Չէ՞ որ 100 տարի յետոյ էլ անաչառ գնահատականը նոյնն է լինելու:
  • Լևոն ԲԼԲՈՒԼՅԱՆ. «Արի, արի, պարոն Գլխավոր Ոզնի»

    Լևոն ԲԼԲՈՒԼՅԱՆ. «Արի, արի, պարոն Գլխավոր Ոզնի»

    02.04.2013| 12:01
    Իրոք Արամայիս Սահակյանին շատ շատերն էին ճանաչում ու սիրում: Դեպքը, որ պիտի պատմեմ, դրա հաստատումներից մեկն է: Տարիներ առաջ գրողների, արվեստագետների մի խմբով իմ ծննդավայր՝ Քյավառ էինք մեկնում. մարզպետարանի նախաձեռնությամբ այնտեղ նշվելու էր իմ 50-ամյակը: Երևան-Սևան մայրուղու վրա ավտոտեսուչը կանգնեցրեց մեր «Գազելը» (վարորդը գերազանց ել էր արագությունը) ու համառորեն ուզում էր արձանագրություն կազմել: Հերթով փորձեցինք միջամտել, բայց անօգուտ. ոչ իմ խոսքն անցավ, ոչ արձակագիրներ Նորայր Ադալյանի ու Հրաչյա Մաթևոսյանի, բանաստեղծներ Իգնատ Մամյանի ու Հովիկ Հովեյանի, գեղանկարիչ Հենրիկ Մամյանի ու գրականագետ Դավիթ Գասպարյանի:
  • Երջանիկ ԱԲԳԱՐՅԱՆ. Խղճահարությամբ քաղաքական հարցեր չեն լուծվում

    Երջանիկ ԱԲԳԱՐՅԱՆ. Խղճահարությամբ քաղաքական հարցեր չեն լուծվում

    01.04.2013| 21:16
    Մեղքս ինչ թաքցնեմ, ինչքան աշխատում եմ «բարի» և «կամեցողական» դիրքերից հետևել Րաֆֆիի գործունեության թելին և իզին՝ չեմ կարողանում հասու լինել նրա մտադրություններին, որից հետո դժվար չէր լինի կռահել նրա իրական նպատակը և դրա հասանելիության հավանականությունը: Առայժմ տեսնում եմ միայն մերձավորարևելյան շատախոս քաղաքական գործիչներին վայել բառերի հեղեղ՝ զուգորդված անհոդաբաշխ սպառնալքով, որի օբյեկտը, սակայն, իր անձն է: Խղճահարությամբ քաղաքական հարցեր չեն լուծվում:
  • Արտակ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ. Իմ եկեղեցին ես ժառանգել եմ

    Արտակ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ. Իմ եկեղեցին ես ժառանգել եմ

    31.03.2013| 14:19
    Ես չգիտեմ հավատի ու քրիստոնեության ունիվերսալ բանաձև, բայց, իմ կարծիքով, հավատը դա մեր ներքին խիղճն է, մեր ներքին արգելակը ու ներելու կարողությունը, չվհատվելու ամենակարևոր հանգրվանը և սիրելու ամենաբարձր ներշնչանքը, ներելու պարտավորությունն ու ապաշխարելու կարողությունը: Քրիստոնյա լինելով էլ, ես չեմ պատկերացնում ինձ հայ առաքելական եկեղեցուց դուրս, ինչպես մարդ ասելով, չեմ կարող ինձ հայ չպատկերացնել: Ոչ այն պատճառով որ թունդ ազգայնական եմ, այլ որովհետև, ինչպես ծնողներս, ինչպես ազգությունս, այնպես էլ, իմ խորին համոզմամբ, Իմ եկեղեցին ես ժառանգել եմ, հետևաբար պետք է հոգուս մեջ կրեմ սիրով ու հպարտությամբ, քնքշանքով ու խոնարհումով: